2 3 4 5 6 7 8 8 8 8
Web Slider by WOWSlider.com v4.2
ՄԵՐ ՄԱՍԻՆ   ՏԵՍԱԿԱՆԻ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԾՐԱԳՐԵՐ   ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ   ԿԱՊ
  engl

«Ուրարտու Ագրոհոլդինգ» Փակ Բաժնետիրական Ընկերության իրականացրած ծրագրերը.

 

2013թ. Մարտ-Ապրիլ, «Ուրարտու Ագրոհոլդինգ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը «Սեյվ դը չիլդրեն ինտերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն ՀՀ Արարատի մարզի Սիս, Խաչփար, Հայանիստ, Նիզամի համայնքների ֆերմերային տնտեսությունների համար հետևյալ թեմաներով.
Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հիմնարար սկզբունքները
Գյուղատնտեսական կոոպերատիվների առավելությունները»
Գյուղատնտեսական կոոպերատիվների կարիքների բացահայտումը

 

2013թ. Սեպտեմբեր. «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ «Ուրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ն կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն ՀՀ Լոռու մարզի Գարգառ, Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից, Գյուլագարակ և Կողես համայնքների համար հետևյալ թեմաներով.
Կոոպերատիվի հիմնական սկզբունքները
Կոոպերատիվի անդամների և ղեկավար մարմինների իրավունքները եւ պարտականությունները
Կոոպերատիվների առանձնահատկությունները»

 

2014թ. Փետրվար-Դեկտեմբեր. «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն և վերապատրաստում Գավառ ՏԶԾ տարածքի համայնքների կոոպերատիվների անդամների համար հետևյալ թեմաներով.
Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հիմնական սկզբունքները և անդամների իրավունքներն ու
       պարտականությունները
Գյուղատնտեսական կոոպերատիվների մարքեթինգային առանձնահատկությունները
Գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման օրենսդրություն
Գյուղատնտեսական կոոպերատիվների հարկային արտոնություններ
Գյուղատնտեսական կոոպերատիվների կառավարման մարմինները և նրանց գործառույթները
Գյուղատնտեսական կոոպերատիվների կարիքների բացահայտում:

2014թ-ի Ապրիլ-Հուլիս. «Ուրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ (ԳԾԻԳ ՊՀ) «Համայնքային Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Ծրագրի շրջանակներում մատուցել է խորհրդատվական և ուսուցման ծառայություններ` նախատեսված ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների (ԱՄՍԿ) անդամների և տնօրինության, վարչության և համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովի (ՀԱԿԱԶՀ) անդամների համար հետևյալ թեմաներով.
Կոոպերատիվի հիմնարար սկզբունքները, ստեղծման անհրաժեշտ պայմանները և շարունակական հաջողությունները
Կոոպերատիվի ղեկավար մարմինների և անդամների իրավունքներն ու պարտականությունները, ընդհանուր ժողովի իրավասությունները
Աշխատանքային պլանի և բյուջեի կանխատեսում և մշակում
Արոտների արդյունավետ կառավարում
Արոտների կառավարման իրավական դաշտ
Կոոպերատիվների հաշվապահական հաշվառման սկզբունքներ
Արոտօգտագործման կապակցությամբ ծագած տարաձայնությունների հարթեցման մեծանիզմներ, բողոքների հարթման ընթացակարգեր

 

2014թ. Հոկտեմբեր–Դեկտեմբեր. ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ (ԳԾԻԳ ՊՀ) «Համայնքային Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Ծրագիր/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ուրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ն իրականացրել է խորհրդատվական և ուսուցման ծառայությունների մատուցում` նախատեսված ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների (ԱՄՍԿ) անդամների և տնօրինության, վարչության և համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովի (ՀԱԿԱԶՀ) անդամների համար հետևյալ թեմաներով.
Արոտավայրերի պահպանությունը՝ բնապահպանական խնդիրների համատեքստում
Արոտավայրերի վերականգնումն ու բարելավումը որպես բնապահպանական խնդիրների լուծման եղանակ
Արոտավայրերի պահպանության և արդյունավետ օգտագործման բնապահպանա-իրավական կարգավորումը
Արոտների կառավարման իրավական դաշտ
Արոտների օգտագործման արդյունքում բնապահպանական վնաս պատճառելու համար ՀՀ օրենսդրությամն նախատեսված պատասխանատվությունը
Արոտավայրերի արդյունավետ և կայուն կառավարում
Արոտօգտագործման վերաբերյալ ծագած վեճերի լուծման կարգ
Կոոպերատիվի ստեղծման և շարունակական հաջողության համար անհրաժեշտ հիմնական սկզբունքներն և պայմանները,
       ընդհանուր ժողովի իրավասությունները, կոոպերատիվի անդամների, վարչության և նախագահի իրավունքներն ու պարտականությունները
Կոոպերատիվների աշխատանքային պլանի և բյուջեի կազմում, ֆինանսական հոսքերի կառավարում
Հաշվապահական հաշվառում

 

«Ուրարտու Ագրոհոլդինգ» Փակ Բաժնետիրական Ընկերության մատուցած ծառայությունները.

 

2013թ. մարտ. «Ուրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ն կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն «Ջրօգտագործողների ընկերությունների» աշխատակիցների համար հետևյալ թեմայով.
Ջրամատակարարումների փոխարինումը հիդրոֆիքսերով

2013թ, կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն «Այգեվան» ՍԿ անդամների համար հետևյալ թեմաներով.
Հակակարկտային ցանցերի առավելությունները
Հակակարկտային ցանցերի տեղադրումը եւ շահագործումը

2013թ. կազմակերպել եւ իրականացրել է խորհրդատվություն «Ջերմատնային Ասոցիացիայի» գյուղատնտեսական հասարակական կազմակերպության անդամ Ջերմատնային տնտեսությունների ղեկավարների հետ հետևյալ թեմաներով.
Ջերմատների նոր տեխնոլոգիաներ՝ ֆոգերներ եւ վարագույրներ
Էներգիայի խնայողության, հովացման և խոնավացման ապահովման նորագույն տեխնոլոգիաների կիրառություն

© Urartu Agroholding CJSC. 2015. All Rights Reserved
Developed by BSC Buisness Support Center