2 3 4 5 6 7 8 8 8 8
Web Slider by WOWSlider.com v4.2
ՄԵՐ ՄԱՍԻՆ   ՏԵՍԱԿԱՆԻ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԾՐԱԳՐԵՐ   ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ   ԿԱՊ
  engl

«Ուրարտու Ագրոհոլդինգ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից առաջարկվող ապրանքների տեսականին.

 

ՋԵՐՄԱՏՆԵՐ

1. Ապակեպատ ջերմատներ
Ջերմատան կոնստրուկցիան կայուն է ձյան, քամու նկատմամբ: Նրանք ունեն արևի ճառագայթների և ջերմության բարձր թափանցելիություն:
Ապակեպատ ջերմատները հագեցված են ժամանակակից տեխնոլոգիներով.
Կաթիլային ոռոգման համակարգ   Ջեռուցման ավտոմատ համակարգ
Օդափոխման համակարգ   Բարձր ճնշման մառախլագոյացման համակարգ և այլն

     

2. Թաղանթապատ ջերմատներ
Պատուհաններ առաստաղում և կողային պատերում, ավտոմատ սարքեր, ջերմաստիճանի և խոնավության սենսորներ: Ցանկացած բերքի համապատասխան ոռոգման տարբեր ձևեր, հատուկ ջերմամեկուսիչ ծածկույթ, ցուրտ վայրերի համար ջեռուցման համակարգ, տաք ջրով և տաք օդով հովացման համակարգ, ֆոգ համակարգ` ջրի փոշիացման միջոցով, ջեռուցման հետ կապված ծածկույթներ, հակամոծակային ցանցեր, պոլիկարբոնատային լիստեր:
Ունի ամուր կառուցվածք, պատրաստված է չժագոտվող մետաղից: Ներառված են ջերմոց կառուցելու համար անհրաժեշտ բոլոր դետալները, ստեղծում է իդեալական մթնոլորտ ցանկացած տեսակի բերքի համար: Ջերմատանն ապահովված է հավասարաչափ ջերմաստիճան: Ունի մոնտաժ և դեմոնտաժ անելու, արագորեն տեղադրելու մեծ հնարավորություն:

     

3. Թունելային ջերմատներ
Ի տարբերություն ապակեպատ և թաղանթապատ ջերմատների, թունելները արդյունավետ են նաև փոքր չափերով հողակտորների համար: Այդ դեպքում փոքր ջերմատանը առավել նպատակահարմար է աճեցնել տարբեր տեսակի բարձրարժեք մշակաբույսեր` հատապտուղներ, ծաղիկներ, բանջարեղեն:
Թունելային ջերմատները իրենց ճկուն և որակյալ կառուցվածքի պատճառով ծառայում են երկար, հնարավոր է մոնտաժել կարճ ժամկետներում:

     

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1. Կաթիլային և անձրևային ոռոգում
Մենք առաջարկում ենք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ, հանգույցներ, ֆիլտրեր, փականներ և այլ պարագաներ:
Ոռոգման արդյունավետությունը անձրևային մեթոդով ավելանում է մինչև 70 տոկոս, իսկ կաթիլային մեթոդով` 90 տոկոս
Օգտագործված ջուրը մակերեսային ոռոգման համեմատ ավելի քիչ է լինում
Ապահովում է հողի օդափոխումը և ջրի հավասարաչափ ցրումը առանց դրենաժի անհրաժեշտության
Կանխում է հողը կեղևապատումից և պահպանում է հողը ծակոտիներից
Հնարավոր է պարարտանյութերի և թունաքիմիկատների հավասարաչափ ցրումը ոռոգվող ջրի հետ
Կանխում է մոլախոտերի սերմերի մուտքը, քանի որ ջուրը խողովակների միջոցով է տեղափոխվում
Մակարեսային գոլորշիացումը կաթիլային ոռոգման դեպքում նվազագույնի է հասնում, կանխվում է ջրի հեռացումը արմատի շրջակայքից
Կաթիլային ոռոգման ժամանակ անհնարին է դառնում մոլախոտերի աճը, քանի որ ջրվում է միայն հողի մի մասը՝ բույսի արմատի շուրջը
Ապահովում է բերքի որակի և քանակի աճ

     

2. Հիդրոֆիքս ոռոգման և ջրափոխանցման համակարգեր
Ոռոգման և ջրամատակարարման մատչելի, պարզ և արդյունավետ տարբերակ: Ներբեռնեք կից ֆայլը (PDF)

3. Հակակարկտային համակարգեր
Հակակարտային ցանցային համակարգերի հիմնական բաղադրիչները պաշտպանիչ ցանցերն են և կրող հենասյուները: Ցանցերը պատրաստվում են բարձր խտության պոլիէթիլենից, իսկ հենասյուները` երկաթբետոնից, մետաղից կամ փայտից: Բացի կարկուտից, հակակարկտային ցանցային համակարգերն այգետարածքները պաշտպանում են նաև արևից, քամիներից, թռչուններից և միջատներից` ապահովելով բարձր որակական հատկանիշներով բերքի ստացում:

     

4. Հիդրոպոնիկա
Հիդրոպոնիկ համակարգի ներդրմամբ հողի փոխարեն օգտագործվում են կոկոսի մազիկներ և մի շարք այլ նյութերի խառնուրդներ: Նման տիպի ջերմոցների ադյունավետությունը սովորական ջերմոցներից 3-4 անգամ ավելի է, իսկ ծախսերը շատ ավելի քիչ: Այս նոր տեխնոլոգիայի միջոցով կարելի է ամեն մի բույսից ստանալ 25-40կգ գյուղմթերք:

     
 

© Urartu Agroholding CJSC. 2015. All Rights Reserved
Developed by BSC Buisness Support Center