2 3 4 5 6 7 8 8 8 8
Web Slider by WOWSlider.com v4.2
ՄԵՐ ՄԱՍԻՆ   ՏԵՍԱԿԱՆԻ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԾՐԱԳՐԵՐ   ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ   ԿԱՊ
  engl

«Ուրարտու Ագրոհոլդինգ» Փակ Բաժնետիրական Ընկերության նպատակն է նպաստել ագրարային ոլորտում տնտեսվարող սուբյեկտների կազմակերպական ձևերի և նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ խորհրդատվության և մատակարարման միջոցով: “Ուրարտու Ագրոհոլդինգ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012 թվականի օգոստոսին:

Առաքելությունը. Աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանը և օճանդակել իրենց ընդհանուր օրենսդրական, կառավարման, տեխնիկական, ֆինանսական և սոցիալական խնդիրների լուծմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը անհատական գյուղացիական տնտեսությունների միջոցով:

Ապագայի նպատակներ. Գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել խորհրդատվության մատուցման մասնագիտացված համակարգեր՝
Կոոպերատիվների ստեղծման և հետագա շարունակական հաջողության վերաբերյալ խորհրդատվություն
Գյուղ տեխնիկայի շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, նպաստում նոր տեխնոլոգիաների ներդմանը
Գյուղերում կաթի հավաքման կետերի, սառնարանների ստեղծման խորհրդատավություն
Կաթի վերամշակման կենտրոնների ստեղծման խորհրդատվություն:

Աշխատելով ոլորտի առաջատար ընկերությունների հետ Ուրարտու Ագրոհոլդինգ ՓԲԸ-ն երաշխավորում է իր կողմից տրամադրված ապրանքների և ծառայությունների բարձր որակ: Կազմակերպության բարձրակարգ մասնագետները ցանկացած պահի պատրաստ են աջակցել Ձեզ արտադրական պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու հարցում:


Հասցե.
Հեռախոս.
էլ. փոստ


ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Վանտյան փող. 61ա, 6-րդ հարկ
(010) 77 88 07, (010) 77 88 70
info@urartuagro.am

 
 
 

© Urartu Agroholding CJSC. 2015. All Rights Reserved
Developed by BSC Buisness Support Center